Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

վ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և 94-րդն է։

Առաջատար տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բելգիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։

--00—ԼՀ