ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը նահանջել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է՝ 89-րդ տեղից իջնելով 92-րդ հորիզոնական։

աղյուսակ

Առաջատարը կրկին Բելգիան է, երկրորդ տեղում կրկին Բրազիլիան, իսկ Ֆրանսիայի հավաքականը բարձրացել է երրորդ հորիզոնական։

աղյուսակ2

Լավագույն քառյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին, որին հաջորդում են Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Դանիան։ Լավագույն տասնյակում այս անգամ տեղ է գտել նաև Նիդերլանդները։

--00--ԱԹ