Ղարաբաղյան կլանին Արցախը պետք չէր, ժողովրդին տեղահանեցին, որ այստեղ իշխանություն վերցնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ալիևը նեղն ընկած կատվի նման գլուխն այս ու այն կողմ է տանում, գիտի, որ այլևս չի կարող պարանը ձգել, միջազգային հանրությունը խնդիրներ է դրել, որը ստիպված է կատարել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Պատգամավորի խոսքով, եթե Արևմուտքից հայտարարություններն անատամ են, ինչո՞ւ է Ալիևը երկու անգամ հրաժարվում գնալ բանակցությունների, նրա առջև պահանջներ է դրվել, դրա համար է ձգձգում խաղաղության պայմանագրի կնքումը։ Անդրադառնալով Արցախում տեղահանված բնակչությանը՝ պատգամավորը նշեց, որ պետք է հասկանալ, ի՞նչ նպատակով երեք օրում 100 հազար մարդու տեղահանեցին և Հայաստան բերեցին, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, մեղավորները պատասխան տան, նախատեսվում է ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծել և այդ հարցերը քննել։

«Արցախի նոր իշխանությունները, 5-րդ շարասյունը և ՀՅ Դաշնակցությունը և նրանց գործակալները հանեցին 100 հազար մարդու, որովհետև ուզում էին ՀՀ-ում իշխանափոխություն անել։ Ղարաբաղյան կլանին Արցախը պետք չէր, ժողովրդին հանեցին, որ այստեղ իշխանություն վերցնեն, բայց ժողովուրդը խելամիտ գտնվեց, արցախցին հասկացավ, որ գործիք է եղել ղարաբաղյան կլանի ձեռքին, գալով այստեղ՝ ուրիշ իրականություն տեսավ»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ