Հուսով ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կպաշտպանեն Դաղստանում Իսրայելի բոլոր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

269636

Իսրայելի իշխանությունները հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս են հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները կպաշտպանեն իսրայելցիներին և հրեաներին: Այս մասին ասված է Իսրայելի ԱԳՆ-ի և վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։

«Վարչապետի աշխատակազմը, արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին: Իսրայելն ակնկալում է, որ ՌԴ իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն ընդդեմ ջարդարարների»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ գիշերը լարված իրավիճակ էր Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ վայրէջք է կատարել Թել Ավիվից հերթական չվերթը։ Ցուցարարները դեմ են պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, և ներխուժել են թռիչքուղի, որպեսզի թույլ չտան իսրայելցիներին մուտք գործել երկիր։

--00—ՅՄ