Գյումրիում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

иук.

 Հոկտեմբերի 31-ին, ժամը 20։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի մոտակայքում կողաշրջվել է կցորդիչով բեռնատար․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առկա է վառելիքի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 --00—ԼՀ