Երթևեկության կարգը կփոխվի Ավետիսյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

երէ

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան- Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նոր փոփոխություններով` Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը:

Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

 --00—ԼՀ