«Հաղթանակի զորահանդես»՝ Ստեփանակերտում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այդ մասին՝ ընդգծելով, որ զորահանդեսին կմասնակցի անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշին, չնայած որ Հայաստանում պաշտոնական ամենաբարձր մակարդակում, անգամ՝ նոյեմբերի 9-ին, դեռ հերքում էին այդ լուրերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 --00—ԼՀ