Կողբում բացվել է Թումո Կենտրոնը և արդեն ընդունել է իր սաների առաջին խմբին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

dd

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնում է, որ Նոյեմբերյան համայնքում՝ Կողբում, բացվել է Թումո Կենտրոնը և արդեն ընդունել է իր սաների առաջին խմբին․

«Սա մեծ ձեռքբերում է սահմանամերձ համայնքի համար և պետք է արժանին մատուցել նախաձեռնության հեղինակներին, Թումո կենտրոնի հիմնադիրներին։

Նախաձեռնության իրականացման համար իր ջանքերը չի խնայել Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։

Դեռ տարիներ առաջ, երբ Կենտրոնի բացման առաջարկը եղավ, նա Կողբ համայնքի ղեկավարն էր, և տեղում նման կենտրոն ունենալու, որակյալ կրթություն, նոր գիտելիքներ ու հմտություններ ապահովող միջավայր ստեղծելու միտքը միանգամից է նրա լիարժեք աջակցությանն արժանացել։

Եվ այսօր արդեն Կողբի Թումո կենտրոնը դառնալու է Նոյեմբերյանի և հարակից համայքների բնակավայրերի ստեղծագործ պատանիների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ նրանք հնարավորություն կունենան զարգացնելու նոր ու ժամանակի պահանջն ունեցող հմտություններ»,- ասվում է կուակցության տարածած հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ