Բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

IMG_4396-750x375

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում ՀԲՖ մամուլի ծառայությունը։

2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց՝ Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանը կներկայացնի մինչև 20 տարեկանների հավաքականը:

Իսկ կանանց պայքարում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան մինչև 16 տարեկանների և մինչև 18 տարեկանների հավաքականները:

Կանանց` Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

--00—ՅՄ