ՀՀ ծանրամարտի հավաքականները նախապատրաստվում են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ծանրամարտ

Հայաստանի ծանրամարտի մինչև 23 տարեկան և ազգային հավաքականները   ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Աբովյանում: Ծանրորդները նախապատրաստվում են առաջիկա խոշոր ստուգատեսներին:

Ազգային հավաքականը հոկտեմբերին կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ մինչև 23 տարեկանները, Ծաղկաձորում պարապող մինչև 20 տարեկանների թիմի հետ, կմասնակցեն սեպտեմբերին Ֆինլանդիայում զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի միջին և ավագ տարիքի երիտասարդական առաջնություններին:

--00--ԱՀ