Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ՝ 5․1 մագնիտուդով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

вв

Իրանի արևմուտքում՝ Իլամ նահանգում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է IRNA-ն։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրմուրի քաղաքից 9 կիլոմետր, Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

--00—ՍՊ