Ավագանու նիստի ժամանակ վեճն առաջացավ որոշ ընդդիմադիրների սադրանքի արդյունքում․ Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ծեծ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։

Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»,- գրել էնա։

--00—ԼՀ