Գեներալներն ու գնդապետները քննություններ են հանձնում․ հետևել է Սուրեն Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի  ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։

պապիկյան

Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

պապիկյան

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։

--00—ՅՄ