Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները հաղթահարելի են. Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

l-0x0wh-786x458z-1

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները կարող են հաղթահարվել՝ երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սա վստահություն է ներշնչում ինձ ու նաև բոլորիս, որ մեր հարաբերություններում որոշ ժամանակավոր դժվարություններ ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելի են մեր բազմազան կապերի հետագա զարգացման ուղենշով»,-ասել է նա:

--00—ՅՄ