ՌԴ-ն արձանագրում է Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի շահերը Հարավային Կովկասում առաջ մղելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ռուսաստանի Դաշնությունն արձանագրում է Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի շահերը Հարավային Կովկասում առաջ մղելու փորձերը։ Մենք այդ փորձերը տեսնում ենք, դրանք ինչ-որ արդյունքների հասնում են, բայց մենք խորապես համոզված ենք՝ հայ ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է ՌԴ-ի հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հիշեցրեց վերջին հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությունը, որ Հայաստանը վեկտոր չի փոխում․ «Հուսով ենք, որ այդ դիրքորոշումը կգերակայի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ տանելու փորձերին»,-ասել է նա։

--00—ՅՄ