ՌԴ ՀՕՊ-ը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում ոչնչացրել է ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

կկ

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Լիպեցկի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման փորձից հետո զոհեր և ավերածություններ չկան։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է իր Telegram ալիքում։

 

 --00—ԱՊ