«Մեր տեխնիկան բավարարու՞մ է, որ ձյունը մաքրենք», «50 միավոր մայթ մաքրող նոր տեխնիկա ենք բերել»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Երեկ երեկոյան ժամերին սկսվեցին ձյան տեղումները, տեխնիկան և խառնուրդը նախապես պատրաստ էր, որևէ խնդիր չենք ունեցել, ճանապարհները մշակվել են։ Վարչական շրջանների բոլոր ղեկավարները տեղում են եղել, հերթապահություն են սահմանել։ Առաջիկա շաբաթվա միակ մտահոգությունս ջերմաստիճանի անկումն է գիշերվա ժամերին։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև մայթերին, այսինքն, չսահմանափակվել միայն ճանապարհներով։ Նա դիմեց Արեյանին՝ հարցնելով, թե արդյո՞ք տեխնիկան բավարարում է, Արեյանն ասաց, որ 50 միավոր նոր տեխնիկա են բերել, ինչպես նաև փոքր տրակտորներ, իսկ մայթերի մաքրման աշխատանքներով կզբաղվեն 160 հոգուց բաղկացած անձնակազմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ