Քրդերը հաջողությամբ գրոհել են էրդողանական վարչախմբի օկուպացիոն ուժերի հենակետերից մեկը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-12-24_23-05-52

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Քրդական ԶԼՄ-ները կադրեր են տարածել էրդողանական վարչախմբի օկուպացիոն զինուժի դեմ Իրաքի հյուսիսում Քրդատանի բանվորական կուսակցության երեկ իրականացրած ռազմական գործողությունից։ 

Ըստ այդ կադրերի՝ ձմեռային դժվարին պայմաններում բարձր լեռնային գոտում քուրդ մարտիկները հաջողությամբ գրոհել են  էրդողանական վարչախմբի օկուպացիոն ուժերի հենակետերից մեկի վրա»։

--00—ՅՄ