Ճապոնիայի Նոտո թերակղզու տարածքը երկրաշարժի պատճառով 4,4 քառակուսի կիլոմետրով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

ճա

Նոտո թերակղզու տարածքը Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4,4 քառակուսի կիլոմետրով ավելացել է։ Ծովի հատակի բարձրացման պատճառով այդ շրջանի առափնյա գիծը որոշ վայրերում մինչև 250 մետր առաջ է շարժվել դեպի հյուսիս, վկայում են այն հետազոտությունների տվյալները, որոնք կատարել են  Ճապոնիայի աշխարհագրական ընկերությունը և Տոկիոյի համալսարանին կից Սեյսմոլոգիայի ինստիտուտը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ինչպես հաղորդվում է, նրանց փորձագետները տեղում չափումներ են կատարել, ինչպես նաև վերլուծել են տիեզերքից արված լուսանկարները:

Տեղի բնակիչների վկայությամբ՝ հատակի բարձրացումը տեղի է ունեցել գրեթե ակնթարթորեն և երկրաշարժի հետ միաժամանակ։ Որոշ վայրերում դա ստեղծել է բնական ալեհատներ և նվազեցրել 3-ից մինչև 5 մ բարձրությամբ ցունամիների հնարավոր կործանարար ազդեցությունը, որոնք առաջանում են ստորգետնյա ցնցումներից:

 --00--ԼՀ