Հայաստանում բենզինը դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 24.3%-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

benziny-hayastanum-rekordayin--n212024-1

Հայաստանում բենզինը 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել է 24,3 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 0.2%-ով։

«2023թ.-ին դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 0.9% գնանկում»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ՅՄ