Սուդանում չեղարկվել են պարետային ժամն ու արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Սուդանի անցումային ռազմական խորհուրդն ապրիլի 13-ին հայտարարել է երկրում պարետային ժամն ու արտակարգ դրությունը չեղարկելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հանրային հեռուստաընկերության եթերում կոչ է արել Սուդանի բնակիչներին վերադառնալ բնականոն կյանքի ռեժիմին:

Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում: Անկարգություններ սկսվել էին այն բանից հետո, երբ երկրում բարձրացան հացի ու մյուս ապրանքների գները:

Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված էր արտակարգ դրության ռեժիմ: