ԵՊՀ ռեկտորի մտերիմները ձրի ավարտում են մագիստրատուրան․ 168.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

եպհ

«Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ այնտեղ տեղի է ունեցել մագիստրոսական թեզերի պաշտպանություն։

Նույն էջից տեղեկանում ենք, որ PR & Communication Techniques Master’s Program-ի ուսանողներն են պաշտպանել մագիստրոսական թեզերը»։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

168.am-ը հրապարակված լուսանկարներում նկատել է, որ մագիստրոսական թեզեր աշտպանողների թվում է եղել նաև ԵՊՀ մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը, որը «իմքայլական» նախկին պատգամավոր, սորոսական Հովհաննես Հովհաննիսյանի՝ ռեկտոր դառնալուց հետո Կենդանաբանական այգում աշխատանքից տեղափոխվեց Մայր բուհ ու զբաղեցրեց մարքեթինգի վարչության պետի պաշտոնը։

168.am-ը ԵՊՀ իրենց  աղբյուրներից տեղեկացել է, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան Ազնիվ Գրիգորյանն ավարտել է մեծ զեղչով։ Թե հատկապես որ արժանիքների համար է ԵՊՀ ռեկտորն իր մտերմին նման «լավություն» արել, դժվար է իմանալ, սակայն ԵՊՀ-ում Կենդանաբանական այգու նախկին աշխատակցի աշխատավարձը, մեր տեղեկություններով, 500 հազար ՀՀ դրամի շրջանակներում է, այն դեպքում, երբ ԵՊՀ դասախոսներինը չի գերազանցում 350 հազար դրամը։

Որևէ մեկի գրպանի պարունակությունը հաշվելու նպատակ, իհարկե, չունենք, սակայն նկատենք, որ Ազնիվ Գրիգորյանը թերևս կարող էր վճարել իր ուսման վարձը, իսկ ԵՊՀ-ն էլ կարող էր մի խելացի, բայց սուղ հնարավորություններով ուսանողի լավություն անել:

Ի դեպ, ԵՊՀ ուսումնական վարչության մեր աղբյուրներից հաջողվեց ճշտել, որ ԵՊՀ ղեկավար կազմից միայն Գրիգորյանը չէ, որ ուսանող է։ Այս պահին գործող ուսանող է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը, որը «իմքայլական» ռեկտորի ազգականն է և ԵՊՀ ֆինանսական վարչության պետը։

Այս մասին տեղեկատվություն մենք կներկայացնենք առաջիկայում։

--00—ԼՀ