Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

photo_2024-01-19_09-50-32

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

--00—ՅՄ