Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե՝ ոչ, սահմանադրությունը «սրբազան կով» չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Ես  ուզում եմ, որ մենք Սահմանադրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, որը երբեմն կարիք է ունենում փոփոխվելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունից։

«Փոփոխության որոշողը ոչ միայն ես եմ կամ դուք, այլ նաև սահմանադիրն է, որը քվեարկելու է այս կամ այն Սահմանադրության օգտին»,- նշեց նա։

 Հարցին, թե չեք բացառում Անկախության հռչակագրից հրաժարումը, Վարդանյանն արձագանքեց․ «Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե՝ ոչ, սահմանադրությունը «սրբազան կով» չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ