Ռուսաստանից 80-ականների զենքի մի խմբաքանակ ենք ստացել, անցած ամիս է եկել փոխանցված գումարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Եթե մենք Սահմանադրություն ենք փոխում, Ադրբեջանն էլ պետք է փոխի իր սահմանադրությունը, այնտեղ գրված է, որ Ադրբեջանի տարածքը 100.000 քկմ է, իսկ դա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Մենք Անկախության հռչակագրից չենք հրաժարվում, անկախությունն ենք պաշտպանում, նոր ենք սկսել ինքնուրույն որոշում կայացնել, 10 տարի առաջ առանց ՌԴ-ի թույլտվության չէինք կարող Ֆրանսիայից զենք գնել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Անդրադառնալով գնված զենքերին և հնչող մեկնաբանություններին՝ պատգամավորն ասաց․ «Արևմուտքից բերած ՀՕՊ համակարգը օգուտ չի տալիս, ռուսակա՞ն ՀՕՊ-ն է օգուտ տալիս, որ երբեք չաշխատեց, անվտանգություն չապահովեց։ Մեկ ամիս առաջ Ռուսաստանից ռազմատեխնիկա է եկել, գումարները, որ փոխանցվել էին, հատկացման ժամկետները անցել էին, մի խմբաքանակ ուղարկել են՝ 80-ականների զենք է»,- մանրամասնեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ