Դավաճանների բանակ են ստեղծում, բայց Փաշինյանին «քրֆելով»՝ մարդկանց աչքը չեն մտնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն այն համոզմանն է, որ ներկա իշխանությանը քննադատողների հիմնական մասը փողը վերցնում են ու քննադատում, որոշներն անգամ դրսի ուժերի են ծառայում: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա նշեց, որ մեր երկիրն այժմ որևէ ուժի չի ենթարկվում, ազատ է, ու մենք ենք որոշում մեր ճակատագիրը:

Թեև ընդդիմադիրներից ամեն մեկն իր հոր ու մոր տեսած երազն է պատմում, հավելում է Մելքոնյանը, բայց հո տեսնում ենք, որ բանակն ու քաղաքականությունը հաղթում են:

«Հրաժարական պահանջողներն էս երկրի համար ի՞նչ են արել, պետության մատից մի փուշ հանե՞լ են: Քոչարյանին, օրինակ, թվում է՝ ժողովուրդն իր համար գիշեր-ցերեկ տառապում է, բայց հետդարձի ճանապարհ չկա: Նա որ կուսակցության կողքին կանգնի, էդ կուսակցությանը հայհոյելու են, իրենք էդ «քոմենթները» չե՞ն  տեսնում: Նիկոլ Փաշինյանին, էն մեկին, էն մյուսին «քրֆելով»՝ ժողովրդի աչքը չեն մտնի, դավաճանների բանակ են ստեղծում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս