Պայթյուն է որոտացել Էրեբունիում. 2 տուն է փլուզվել, փլատակների տակ 2 քաղաքացի կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների՝ 2 քաղաքացի կա փլատակներում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում, ավելին պարզելու համար։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ