Սուրեն Մանուկյանը կշարունակի մնալ կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տ

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կշարունակի մնալ կալանավորված։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել Մանուկյանի կալանավորման ժամկետը՝ երեք ամսով, իսկ պաշտպանների միջնորդությունը՝ Մանուկյանի կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին՝ մերժեց։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

Նշենք, որ քրեական գործն ավելի վաղ գտնվում էր դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթում, սակայն վերջինս հունվարին ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ գործով մեղադրյալ Սուրեն Մանուկյանն իրեն զրպարտել է՝ իր վարույթում գտնվող գործի հետ կապված, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ինքը ճանաչվել է տուժող, ինչի արդյունքում Սուրեն Մանուկյանի հետ ունի հակադիր անձնական շահեր։ Այժմ քրեական գործը վերամակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին, որի նախագահությամբ առաջին դատական նիստը կայացել է այսօր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ