Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կընդլայնենք մեր բարեկամական կապերը․ Խաչատուրյանը՝ Չինաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Screenshot_5

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:

«Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը խաղաղություն և ներդաշնակություն բերի Ձեր երկրին և ժողովրդին։

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել փոխա­դարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ավանդական բարեկամական կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

--00—ՅՄ