Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

l-iyWEn3xKhH

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին Սենեգալի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սենեգալի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

--00—ՅՄ