Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին` Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

--00—ԶՀ