Հունվարին 729 հարկ վճարողի մոտ արձանագրվել է կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 1895 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Screenshot_6

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

հանրային սննդի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.43 մլն դրամ տուգանք,

մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 3.5 մլն դրամ տուգանք,

հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.07 մլն դրամ տուգանք:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 5 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների :

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 729 հարկ վճարողների ցանկը :

--00—ՅՄ