Իրանում պայթյուն է տեղի ունեցել գազատարի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

իր

Իրանի Բորուջեն քաղաքի գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Բորուջենի ղեկավարը հայտնել է, որ տվյալ հատվածում գազամատակարարումը դադարեցված է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և հրշեջ ջոկատները։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ տուժածներ չկան։

--00—ԼՀ