Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

0ff8a5cf-b472-337e-a52f-374cd24c0cec_850

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բլինքենն աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն՝ նշելով, որ ԱՄՆ-ը աշխատանք է տանում այդ ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում կշարունակի աշխատել:

Ալիևն իր հերթին նշել է, որ օրակարգում է նաև իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հեռանկարները:

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը, և խաղաղ համաձայնագրի շուտափույթ ձեռքբերումը բխում է մեր ազգային շահերից: Ես շատ շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին և անձամբ պետքարտուղարին այդ ուղղությամբ նրա ջանքերի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

--00—ՅՄ