Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջադրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

տ.

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես առաջադրվել է իր պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

65-ամյա քաղաքական գործիչն առաջադրվել է իր՝ Գերմանիայի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության կողմից։

Կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միություն»-ը «միաձայն ընտրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին», որպեսզի նա մնա իր պաշտոնին։

Ընդունելով իր առաջադրումը՝ ֆոն դեր Լայենն ասել է․ «Աշխարհն այժմ լիովին տարբեր է հինգ տարի առաջվա համեմատությամբ»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 5 տարի առաջ․ այս ընթացքում ԵՄ-ն բախվել է մի շարք մարտահրավերների, ներառյալ՝ կորոնավիրուսի համավարակը և Ուկրաինայում ընթացող պատերազմը։  

--00—ԼՀ