Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

թիկ

Փետրվարի 20-ին ոստիկանների կողմից Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 1 անձ ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից:

Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի

393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

«Բերման ենթարկված անձը քննիչի որոշմամբ ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու հիմնավոր կասկածով»,- մանրամասնեցին ՔԿ-ից:

Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:

24News-ի հավաստի տվյալներով, ձերբակալվածը Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն է։

Մերի Մանուկյան

 --00—ԼՀ