ՀՀ դեսպանը և Քարիմ Դարվիշը կարևորել են բարեկամության բարեկամության խմբերի սերտ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ապրիլի 17-ին հանդիպել է ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Քարիմ Դարվիշը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշել է, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին՝ հյուրընկալելով հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի, և Հայաստանը դա երբեք չի մոռանում։ Նա հավելել է, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինապաշտ քաղաքացիներ` մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը՝ դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորել են համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։