Մյունխենում Փաշինյանից պահանջել են հրաժարական տալ, պետք է նոր կառավարություն կազմվի․ Ա․ Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

Հայաստանն անվտանգության խնդիր ունի, Փաշինյանի հեռացման հարցը դառնում է ակտուալ, Մյունխենում Փաշինյանի առաջ հարց են դրել՝ պետք է հեռանա, նոր կառավարություն պետք է կազմվի, հայ համայնքի ներկայացուցչի հարցը հենց այնպես չէր տրված։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի կարծիքով, կառավարության փոփոխության ամենակարճ ճանապարհը ՔՊ-ի կողմից որոշում կայացնել և վարչապետի պաշտոնը Արամ Սարգսյանին հանձնելն է, բայց նա պետք է պատասխանատվություն վերցնի՝ իրականացնի իր ծրագրերը։ «Իշխանափոխության հաջորդ սցենարը ժողովրդի ընդվզմամբ իշխանության հեռացումն է։ Դա կլինի այն ժամանակ, երբ հանրությունը հասկանա՝ կա՛մ պատերազմ, կա՛մ Փաշինյան, նա պատերազմի կերպար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ