Ֆրանսիայի պաշտապանության նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ւ.

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ Նա կլինի Ֆրանսիայի պաշտպանության առաջին նախարարը, ով կայցելի Հայաստան. այցը նախատեսված է մոտ ժամանակներս:

«Մենք պատասխանատու ենք օգնել Հայաստանին՝ հատկապես մեծացնելով նրա պաշտպանական ներուժը», - նախարարը հայտարարել է  RTL ռադիոկայանի եթերում:

Լեկորնյուի խոսքով՝ խոսքը ՀՕՊ համակարգեր և զրահամեքենաների մասին է, բայց՝ «բացառապես պաշտպանության նպատակով»։

 --00—ԼՀ