Նախատեսվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նախ

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Այս մասին Հայտնում են ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Կատրին Կոլոննան կհանդիպի նաև ՀՀ վարչապետի հետ:

--00—ԼՀ