Ֆրանսիա-ՀՀ ռազմական համագործակցության նպատակն է ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

էդմոն-Մարուքյան

Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական խաղաղ հայտարարություններին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Եվ ինչ զարմանալի է, որ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որն, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։

Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական համագործակցությունն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը»։

--00—ՅՄ