Ադրբեջանը ԵՄ դիտորդների վրա թքած ունի, նրանք միայն հեռադիտակ ունեն․ Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

Եվրոպայի անվերապահ դաշնակիցը Թուրքիան է, մեզ տակից առաջարկում են մտնել  թուրքական անվտանգային հովանոցի տակ։ ԵՄ դիտորդները միայն հեռադիտակ ունեն, որը ֆիքսում է տեղի ունեցածը, նրանք չեն կարող ապահովել մեր անվտանգությունը։ Իսկ Ադրբեջանը ԵՄ դիտորդի վրա թքած ունի, նա ուղիղ կապ ունի նրանց ղեկավարության հետ, բացի այդ՝ ԵՄ-ն Բաքվից կախվածություն ունի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու իշխանության որոշմանը Աբովյանը նկատեց, որ սահմանադրության փոփոխությունը նման է նրան, որ մեր ծննդյան վկայականը, անձնագիրը փոխենք, հրաժարվենք կնքված լինելուց, որ մեր տունը չվերցնեն, մինչդեռ թշնամու համար մեկ է` դու ինչ զիջումների ես պատրաստ գնալ, նա իր ծրագիրն ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան