Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի նյութը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»:

--00—ՅՄ