Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

16512941263686

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում եռօրյա սգո կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Իսպանիայում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 14-ը անհետ կորել է, 450-ը՝ վիրավորվել։

«Խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,-գրել է նա։

--00—ՅՄ