Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

1131118

Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետ Մուհամմադ Շտայեն պաշտոնապես ներկայացրել է կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը։

«Ես կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին եմ ներկայացրել 2024 թ․ փետրվարի 20-ին, իսկ այսօր ես այն հանձնում եմ գրավոր կերպով», - նրա խոսքերն է մեջբերում Wafa-ն։

Նախարարների կաբինետի նիստի ժամանակ վարչապետը պարզաբանել է, որ «այս որոշումը գալիս է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիայի և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Երուսաղեմ քաղաքում, աննախադեպ էսկալացման հետ կապված քաղաքական, անվտանգային և տնտեսական զարգացումների լույսի ներքո»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ