ՌԴ սահմանապահները ճիշտ կլինի՝ դուրս գան Զվարթնոցից, չեմ կարծում՝ կպաշտպանեն մեզ, ԼՂ-ում ի՞նչ արեցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով, ո՞ր սահմանով է անդամագրվել։  Քանի դեռ այս հարցերի պատասխանները չկան, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ինքնին իրեն անջատել է և չի աշխատում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ գնահատելով ռազմավարական դաշնակցի աշխատանքը։

Սիմոնյանը նշեց, որ ինքը և իշխանությունները լիովին կիսում է ՀՀ քաղաքացիների զայրույթը ՀԱՊԿ-ի նկատմամբ։

Խոսելով ՌԴ սահմանապահներից՝ Սիմոնյանն ասաց․ «ՌԴ սահմանապահները ճիշտ կլինի՝ դուրս գան Զվարթնոցից, չեմ կարծում՝ կպաշտպանեն մեզ, ԼՂ-ում ի՞նչ արեցին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ