Փարիզում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

Ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը ներկա է լինելու Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն իր ֆեյսբուքյան էջում:

Միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ  այս տարի միջոցառումը առաջին անգամ պաշտոնական բնույթ կկրի, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր է նշանակվել: