Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը հրատապ նիստով քննարկելու միջնորդությունը մնացել է անպատասխան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

գալ.

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը հրատապ նիստով քննության առնելու միջնորդությունը դեռ կմնա անարձագանք։ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր կողմից միջնորդությունը ներկայացնելու հաջորդ օրը դատավորն արձակուրդ է մեկնել։

«Պարզվում է , որ միջնորդության հենց հաջորդ օրվանից դատավորը արձակուրդի է մեկնել, հետևաբար միջնորդությունը քննարկվել չի կարող մինչև նա արձակուրդից վերադառնա»,- նշեց Հովհաննիսյանը՝ դա գնահատելով աբսուրդային։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 --00—ԼՀ