Մենք Ավինյանի հետ ուզում ենք խոսել, սրացումներ չենք ուզում, բայց պետք է քննարկել. ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«Դեռ կոմունիստների ժամանակ մենք ունեինք Սաֆյան, քանի որ այդտեղ ձոր էր, նա մեզ խնդրեց, որ վերցնենք այդ հողը և այդտեղ այգիներ սարքենք»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ 24news-ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչներից մեկը։

Բնակիչը նշեց, որ իրենք այդ հողատարածքները վերցրել են, այգիներ հիմնել, բայց քանի որ ընդլայնվող ընտանիքներ են եղել որոշել են նաև տուն կառուցել։

Բնակիչը նշեց նաև, որ այդ տարծքում այգիներ հիմնելը այդքան էլ նպատակահարմար չի, քանի որ հիմնականում ժայռեր են․ «15 տարուց ավել այդտեղ ծառ չի աճում, ես այդտեղ 4 սերունդ ծառ եմ փոխել, մենք դրանցով ենք ապրել, դա մեր ուրախությունն է, մեր կյանքի իմաստն է»,- ասաց նա և ընդգծեց, որ տեղին չի մի որոշումով այդ ամենը հողին հավասարեցնելը։

Բնակիչները նշեցին, որ ուզում են Ավինյանի հետ հանդիպել․ « Հիմա մենք խնդրում ենք հանդիպել քննարկել, մենք լավ ձևով ենք տրամադրված, սրացումներ չենք ուզում»,-նշեցին ակցիայի մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ