Չէինք ուզենա, որ Հայաստանն Ուկրաինայի պես Արևմուտքի կողմից օգտագործվեր ու շպրտվեր. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«Ուկրաինային նույնպես գայթակղեցին դեպի արևմտյան ցանցերի, նրանք խոստացան հիանալի հեռանկարներ, ամեն ինչ գունեղ ներկայացրին, բայց օգտագործեցին, ես չէի ցանկանա, որ նույնը տեղի ունենար Հայաստանի հետ»։ Այս մասին իր ամենշաբաթյան ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուվիչ Մարիա  Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ ՀՀ-ն իր պատմության ընթացքում անցել է դժվարին ճանապարհ և իրավունք ունի խաղաղ ապրելու։

«Հայաստանն անցել է պատմական ամենադժվար ճանապարհը՝ ցեղասպանություններ, պաշտպանել ինքնիշխանությունը, պայքարել իր մշակույթի համար։

Այս ժողովուրդն արժանի է խաղաղ ապրելու և ոչ թե սակարկության առարկա դառնալու անբարեխիղճ արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում»,- նշեց նա։

--00—ԼՀ